-
11.04.2017|
15:44
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ղազախստանցիները կզրկվեն քաղաքացիությունից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար:
-
11.04.2017|
15:44
Սկսվել է Վեդիի ջրամբարի կառուցումը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի «հուսալի ոռոգմամբ»։
-
11.04.2017|
15:43
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտը կտան Եվգենի Եվտուշենկոյին, որ տասն օր առաջ մահացավ ԱՄՆ-ում: Բանաստեղծի կամքի համաձայն, նրա մարմինը կհանգչի Պերեդելկինոյում՝ Բորիս Պաստեռնակի շիրմի հարևանությամբ:
-
11.04.2017|
15:41
Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը փոխանցել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում շուրջ երեք տասնյակ հաստաբուն ծառերի հատման դեպքին։
-
11.04.2017|
15:40
The New York Times-ը Պուլիցերի մրցանակ է ստացել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ հոդվածների համար:
-
11.04.2017|
15:38
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Լեհաստան։ Նա Վարշավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
-
11.04.2017|
15:36
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է ամերիկյան օդային հարվածները Սիրիայում: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Մեյն ու Մերկելն աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ին:
-
11.04.2017|
14:58
ԱՄՆ-ը սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե կառավարությունը քիմիական զենք կամ «տակառային ռումբեր» կիրառի՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:
-
11.04.2017|
14:57
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որ երկօրյա աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա՝ հայտնում է Կրեմլը: Թիլերսոնը վաղը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
-
11.04.2017|
14:56
Ապրիլի 10-ին և լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1620 կրակոց: